ՀԱՅ ԿՆՈՋ ՄՈՏ ՊԱԿԱՍՈՒՄ Է ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նազենի Հովհաննիսյանը, ով աչքի է ընկնում իր խնամված տեսքով, դիմահարդարմամբ եւ շքեղ հագուկապով, մեր հարցազրույցի ընթացքում իրեն շատ համեստ կերպով ներկայացրեց եւ նույնիսկ համոզեց, որ ինքը սովորական կյանքով է ապրում եւ առանձնապես ճոխություններ իրեն թույլ չի տալիս: Մեր բոլոր փորձերը` պարզելու, թե որքա՞ն է կազմում Նազենիի գեղեցկության գինը, չհաջողեցին: – Կասե՞ք, մոտավորապես որքան գումար եք ծախսում դիմահարդարման, վարսահարդարման համար:- Ես ապրում եմ սովորական կյանքով, ոնց որ ցանկացած կին: Եւ ամսական, իմ ընտանեկան հոգսերով հանդերձ, ծախսում եմ այնքան, ինչքան ծախսում է միջին կյանքով ապրող մարդը: Չեմ կարող առանձին ասել` իմ սանրվածքին կամ դիմահարդարմանը որքան գումար եմ տրամադրում: Իմ հարակից ծախսերը այնքան շատ են, որ բանը չի հասնում նրան, որ ես հաշվարկեմ:- Իսկ տան հետ կապված գնումներ կատարո՞ւմ եք, թե այդ հարցերը հոգում են Ձեր ծնողները:-Ծնողները չեն, ես եմ: Սա ո՞ր դարն ա, որ ծնողները զբաղվեն կենցաղային հարցերով:- Աշխատանքի հետ մեկտեղ կարողանու՞մ եք կարգավորել կենցաղային հարցերը:- Մեր տան կենցաղային հարցերը, բացի ամենօրյա մանր-մունր հարցերից, կարգավորում եմ ես:- Դրանից ենթադրում եմ, որ գներից տեղյակ եք:- Իհարկե:- Թանկացումներն ինչ-որ կերպ անդրադարձե՞լ են Ձեր գնումների վրա:- Գիտեք, ես երեւի ձեր հարցերի պատասխանները չունեմ: Չնայած, ես աշխատում եմ Հանրային հեռուստատեսությունում, ամեն դեպքում, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Լինի էժանություն, թե թանկություն, անշուշտ անդրադառնում է ինձ վրա նույնքան, որքան ցանկացած քաղաքացու:- Ի՞նչ եք կրճատել Ձեր առեւտրի մեջ:- Ասել, որ կրճատվել է առեւտուրս, դա կլինի գռեհկություն: Եթե մարդ անհրաժեշտություն ունի ինչ-որ բան գնելու, միեւնույն ա, ինքը գնելու ա եւ ուրիշ տեղից ա կրճատելու: Դա իմ անձնականն է, եւ ես չեմ ուզում բացահայտել դա բոլորին:- Փողոցային առեւտրից օգտվե՞լ եք:- Եթե, օրինակ, շատ լավ միրգ լինի, ձեռքի հետ միգուցե կգնեմ, բայց ես համոզված եմ, որ ոչ մի տնտեսական կամ կենցաղային բան չի կարելի գնել փողոցից: Դա կարող է հիգիենիկ կամ ժամկետի մեջ չլինել:- Վերջին թանկ գնումը, որ կատարել եք:- Իմ թանկ գնումները ուրիշների համար հեչ էլ թանկ չեն: Դրա համար էլ թանկը շատ հարաբերական բան է:- Ի՞նչ է պակասում այսօր հայ կնոջը իրեն լավ զգալու համար:- Ինքնագնահատական:- Կարծում եք, հայ կնոջ ինքնագնահատականը ցա՞ծր է:- Ես չեմ ասում ցածր է, ասում եմ` պակասում է: Կինը պատրաստ է անել ամեն ինչ, բացի կին լինելուց: Ուզում եմ, որ կինը առաջին հերթին կին լինի: Հայ կինը ամեն ինչ հասցնում է. տան սյունն է, հոգատար մայր է, դե, հայ տղամարդիկ էլ սիրում են ասել. նա իմ երեխաների մայրն է: Բայց գրողը տանի, էտ կինը առաջին հերթին քո կինն է, ոչ թե երեխաների մայրը: Կինը պետք է լինի կրթված, ուղեղը լեցուն: Բացի դիմահարդարման եւ վարսահարդարման գնալուց, նա պետք է լինի տեսակ, ողնաշարով մարդ, այդպես կարող եմ շարունակել անվերջ:




Լրահոս