
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին պատմել է, թե ինչ վիճակում է թիմը «Լիվերպուլ»-ի հետ խաղից առաջ:
«Նոր վնասվածքներ չունենք և ողջ թիմը պատրաստ է խաղին: Յայա Տուրեն մարզվել է մեզ հետ ամբողջ շաբաթվա ընթացքում: Բոնին արդեն երկու շաբաթ մեզ հետ է եւ հնարավոր է, որ առաջին րոպեներից խաղա:
Մեր խնդիրն է` լինել ուժեղ եւ անցկացնել լավ հանդիպում: «Լիվերպուլի» նկատմամբ հաղթանակն անչափ կարեւոր է: Կփորձենք հարձակվել առաջին րոպեներից»,-նշել է նա: