25 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

25 տարի առաջ` օգոստոսի 16-ին, կյանքից հեռացել է թատրոնի եւ կինոյի խորհրդային դերասան, Մոսկվայի Երգիծանքի թատրոնի արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Անդրեյ Ալեքսանդրովիչ Միրոնովը: Նա խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Զգուշացի՛ր ավտոմեքենայից», «Ադամանդե ձեռքը», «Իմ ընկեր Իվան Լապշինը», «Ծղոտե գլխարկը», «Երկնային ծիծեռնակներ», «12 աթոռ», «Սովորական հրաշք» եւ այլն: Նրա անունն են կրում «Ռուսական անտեպրիզա» պետերբուրգյան թատրոնը, 2011-ից շնորհվող ռուսական ազգային դերասանական «Ֆիգարո» մրցանակը: Հայտնի դերասանը ծնվել է 1941-ի մարտի 7-ին Մոսկվայում՝ էստրադային արտիստներ Մարիա Միրոնովայի եւ Ալեքսանդր Մենակերի ընտանիքում: Ի սկզբանե նա կրել է հոր ազգանունը, սակայն 1950-ին ծնողները որոշել են, որ տղան պետք է կրի Միրոնով ազգանունը:  Նա մահացել է 1987-ին Ռիգայում Երգիծանքի թատրոնի հյուրախաղերի ժամանակ: Պատճառը եղել է ուղեղի արնազեղումը:




Լրահոս