Մոսկվայի կենտրոնում սպանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում։

РЕН ТВ-ն հայտնում է, որ սպանությունը տեղի է ունեցել մոսկովյան ժամով 23.40-ին Բոլշոյ Կամեննիյ կամուրջում։ Նեմցովի ուղղությամբ կրակոցներ են արձակել սպիտակ գույնի ավտոմեքենայից։

Մոսկովյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, որոնք հղում են կատարում իրավապահ մարմիններին,  քաղաքական գործչի կրծքավանդակին արձակվել է 4 կրակոց։

«Նա գնում էր Բոլշոյ Կամեննիյ կամուրջով աղջկա հետ. անհայտ անձինք դուրս են եկել մեքենայից, արձակել 4 կրակոց և անհետացել»,-հաղորդել է աղբյուրը։ Սպանության փաստը հաստատել է նաև Նեմցովի համախոհ Իլյա Յաշինը։

Քաղաքում իրականացվում են միջոցառումներ սպանության հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ։

754250802874485

Բ. Նեմցովը հայտնի է Ռուսաստանի իշխանությունների դեմ պայքարով։

n3_600

n4_600

n5_600




Լրահոս