ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե հանրակրթական դպրոցում աշխատողն ունի  ուսմասվարության կես դրույք  եւ պարապում է մինչեւ ութ դասաժամ, ինչպես օրենքն է սահմանում, ապա այդ դեպքում ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում սոցիալական փաթեթից օգտվելու սահմանաչափը:

Մարիետա Բաբասյան, 34 տարեկան, դաստիարակ


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն, իսկ կես դրույքով պաշտոնավարող եւ համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն: Հետեւաբար այդ դեպքում դասաժամը դիտարկվում է որպես համատեղությամբ կատարվող աշխատանք:
Ներկայում ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի են ունենում քննարկումներ սոցիալական փաթեթի հատկացման ժամանակ դրույքի որոշման դեպքում համատեղությամբ աշխատանքը եւս ընդգրկելու հարցի վերաբերյալ: Քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախարարության պաշտոնական կայքում` www.minfin.am:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարբերաբար կրկնվող բողոքները հաստատում են, որ սոցիալական փաթեթները մարդկանց մոտ իրականում դժգոհություն են առաջացնում՝ իրենց բազմապիսի թերի կողմերի պատճառով: Թեեւ շուտով կլրանա փաթեթների գործարկման մեկ տարին, դրանց շուրջ առկա բացերը հարթելու վերաբերյալ գործադիրի պատասխանատուները միայն անորոշ կերպով պատրաստակամություն են հայտնում:




Լրահոս