Կիմ Չեն Ընը կոչ է արել իր երկրի զինված ուժերին հրատապ կերպով պատրաստ լինել պատերազմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել իր երկրի բանակին բոլոր առումներով հրատապ կերպով պատրաստ լինել պատերազմի: Այս մասին շաբաթ օրը հայտնում է «Նոդոն Սինմուն» հյուսիսկորեական թերթը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Կորեայի վերջնական վերամիավորման հարցում ստեղծված ներկայիս իրավիճակը հրատապ կերպով պահանջում է, որպեսզի բանակի բոլոր ստորաբաժանումները դառնան գվարդիաներ՝գաղափարաքաղաքական, ռազմատեխնիկական ու ֆիզիկական առումով լիակատար կերպով պատրաստ պատերազմի»,- փոխանցում է թերթը Կիմ Չեն Ընի խոսքերը:

Հավելենք, որ ԿԺԴՀ լրատվամիջոցներում գնալով ավելի հաճախ է բարձրացնում ռազմական թեման, սա կապված է այս ամիս Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների հետ:




Լրահոս