Հայ գրոսմայստերները` ԱՄՆ առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Սամվել Սևյանը մարտի 31-ից մինչև ապրիլի 14-ը Սենթ Լուիսում կմասնակցեն ԱՄՆ-ի առաջնությանը:

Նրանց մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Կամսկին, Նակամուրան, Սոն, Ռոբսոնը, Օնիշչուկը, Նարոդիցկին, Շանկլանդը, Գարեևը, Տրոֆը, Հոլթը:

Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը նույն օրերին կմասնակցի Սենթ Լուիսում անցկացվելիք ԱՄՆ-ի կանանց առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:




Լրահոս