
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովն այս գիշեր գնդակահարվել էր Մոսկվայի կենտրոնում՝ ընկերուհու հետ ռեստորան գնալու ճանապարհին:
Քաղաքական գործիչը, ով ակտիվ մասնակցություն է ունեցել Մայդանի իրադարձություններին ու հաճախակի եղել է Կիևում, այնտեղ գործնական և ոչ միայն գործնական կապեր է հաստատել:
Իր կյանքի վերջին երեկոն նա անցկացրել է 23-ամյա ֆոտոմոդելի՝ Աննա Դուրիցկայայի ուղեկցությամբ, ով հատուկ նրա մոտ է ժամանել Կիևից:
Ցուցմունք տալու ժամանակ Դուրիցկայան պատմել է, որ այդ երեկո նրանք Նեմցովի հետ հանդիպել են ու զբոսնել՝ ցանկանալով ճաշել ռեստորաններից մեկում, սակայն ճանապարհով ընթացող մեքենաներից մեկից` սպիտակ գույնի Ford մակնիշի ավտոմեքենայից, 7 կամ 8 կրակոց է հնչել, որոնցից 4-ը հասել են թիրախին: