ՀԷՑ-ը 10 մլն դրամի տուգանքը չի բողոքարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն չի բողոքարկի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը ընկերությանը 10 միլիոն դրամ տուգանելու մասին:

Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՀԷՑ-ից: Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր՝ հունվարի 14-ի նիստում որոշում էր կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 10 մլն դրամի չափով տուգանել է, քանի որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հատուկ հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունից պարզվել էր, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ՀԷՑ-ի հատուկ հաշիվներում: ՀԷՑ-ի այդ գործելաոճը, ըստ ՀԾԿՀ-ի, ոչ միայն օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում է, այլ նաեւ վտանգում է ողջ համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը:




Լրահոս