ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանում երեկ տեղի ունեցած սպանության տակ աբովյանցիները որոշ «քաղաքական» ենթատեքստ են տեսնում: Ըստ նրանց` «Ավազառ» տաքսի ծառայությունն առաջիկայում մրցույթի էր մասնակցելու Աբովյան-Երեւան երթուղու գծատեր Արթուր Հարությունյանի՝ Պալաչի ընկերության հետ: Ու շատերը կարծում են, որ կատարվածը կապված է դրա հետ: Կան կասկածներ, որ ցանկացել են սպանել «Ավազառ» տաքսի ծառայության տնօրենին, սակայն շփոթվել ու նրա փոխարեն կրակել են աներձագի՝ Էդգար Խոջոյանի վրա: Արթուր Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս կապակցությամբ ասաց. «Պարսկաստանում էլ երկրաշարժ է եղել: Իմ անունը դրա հետ չե՞ք կապում: Ես շատ զբաղված եմ ու ոչ մի բանի հետ կապված չեմ: Ոչնչից տեղյակ չեմ»:




Լրահոս