
Լոս-Անջելես, Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ:
Թեթևագույն քաշային կարգում UFC-ի չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին (11-0) «հակահարված է տվել» բոլոր այն մասնագետներին, ովքեր ծանր հանդիպում էին կանխատեսում նրա համար Քեթ Ցինգանոյի հետ մենամարտում (9-1), և կարծում էին, որ վերջինս վայրկյանների ընթացքում կտապալի Ռոուզիին:

UFC 184-ի շոու գլխավոր մենամարտը սկսվեց Ցինգանոյի բացահայտ առավելությամբ, ով մի քանի դիպուկ հարված հասցրեց Ռոնդային: Սակայն վերջինս չկորցրեց իրեն և բռնելով մրցակցի վզից, ապա` ձեռքերից` վարժությունն ավարտեց իր օգտին:
Ռոուզիից ընդամենը 14 վայրկյան պահանջվեց մրցակցին նոկաուտի ենթարկելու համար: Դրանով նա գերազանցեց իր նախկին ռեկորդը (16 վայրկյանում նա նոկաուտի էր ենթարկել Ալեքսիս Դեվիսին. Այսպիսով` 11 հաղթանակ` 11 մենամարտում, և 5-րդ անընդմեջ հաղթանակը` UFC-ում:

