ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼ, ԱՄԵՆԱԳՐԱՎԻՉ ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ` ՑԱՆԿԱԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողները տարբեր կայքերում տեսնելով 30 ցանկալի հայերի ցուցակը` հարցով զանգահարել էին խմբագրություն, պարզելու, թե ովքե՞ր են որոշել այդ ցանկալիներին եւ ի՞նչ սկզբունքով: Վերջին մի քանի տարիների ընթացքում ԷԼ Style ամսագիրն անցկացնում է նման քվեարկություն: Իսկ ամփոփումը կատարում է մեծ շուքով, մի հարկի տակ հավաքում   «ամենացանկալիներին» եւ պարզապես քաղաքի հայտնի մարդկանց:  Ըստ ամսագրի հրապարակած տվյալների, ամենացանկալի 30 հայերն են`  Լուիզա Ներսիսյան, Գայանե Ասլամազյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արմենուհի Սուքիասյան, Սոֆի Մխեյան, ՀՏ Հայկո, Սեդա Սարգսյան, Յոժ, Սամվել Սարգսյան, Արթուր Աբրահամ, Լիլու, Գոհար Գասպարյան, Dj Serjo, Էմմի, Ռոլանդ Գասպարյան, Լիլիթ Հովհաննիսյան, Սյուզի, Գարիկ Vitamin, Եվա Ռիվաս, Միհրան Կիրակոսյան, Նազենի Հովհաննիսյան, Արամե, Էմմա Բալբաբյան, Գարիկ Մարտիրոսյան, Միշո, Քիմ Քարդաշյան, Սոս Ջանիբեկյան, Սոֆյա Պողոսյան, Իվետա Մուկուչյան, իսկ առաջատարը Սիրուշոն էր: Զանգահարեցինք ամսագրի խմբագրին` Մայա Պողոսյանին, ով համաձայնեց պատասխանել մեր ընթերցողների  հարցերին: «Հենց էնպես չեն ընտրվել այդ մարդիկ: Սկզբում մենք պատրաստեցինք մեր կայքում հատուկ էջ, որտեղ էլ հայտարարեցինք բաց քվեարկություն: Առաջին 2 ամիսների ընթացքում քվեարկության արդյունքները կարող էին տեսնել բոլոր կայք այցելողները: Բայց վերջին ամսվա ընթացքում փակեցինք, որ հետաքրքրությունը պահպանենք: Վերջնական 30 ցանկալիներն ընտրվել են մեր ընթերցողների քվեարկության արդյունքում: Ժյուրին կազմված է եղել քաղաքի լավագույն ոճաբաններից, դիզայներներից, ճանաչված լուսանկարիչներից: Նրանք առաջադրել են 60 թեկնածու: Այդ 60-ից ժողովուրդը ընտրել է իր համակրած թեկնածուներին: Եւ որպեսզի ավելի արդար լինենք, մենք կայք այցելողներին թույլատրել էինք առաջադրել իրենց նախընտրած թեկնածուի անունը», – ներկայացրեց մրցույթի կազմակերպիչ եւ ամսագրի խմբագիր Մայա Պողոսյանը:  Իսկ թե ի՞նչ են նկատի ունեցել «ցանկալի» բառի տակ, Մայան ասաց. «Ցանկալի ասելով հասկանում ենք` ամենասեքսուալ, ամենագրավիչ, գեղեցիկ եւ ամենաշատ ցանկություն առաջացնող»: 2010 թվականի ամենացանկալիների առաջատարը համարվել է Սիրուշոն: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս