Դեռ չեմ արել այն, ինչ պետք է անեի. Դիեգո Կոստա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան կարծիք  է հայտնել, որ ազգային ընտրանիում ևս հաջողության է հասնելու.

«Ես լիահույս եմ, որ հաջողությունների եմ հասնելու Իսպանիայի հավաքականում: Դեռ չեմ արել այն, ինչ պետք է անեի:

Այնուամենայնիվ, ես շարունակում եմ աշխատել և հետզհետե ինձ ավելի լավ եմ զգում: Դել Բոսկեն և  մնացած խաղացողներն ինձ ջերմ են վերաբերվում, և ես չգիտեմ, թե արդյոք արժանի եմ նման վերաբերմունքի: Նրանք ինձ այնպես էին ընդունել, կարծես թե ես արդեն 10-15 տարի է` հավաքականում եմ խաղում», – նշել է Կոստան:




Լրահոս