ՀՀ սփյուռքի նախարարությունը կհաշվառի սիրիահայ երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սփյուռքի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում սիրիահայերին տեղեկացնում է, որ եթե որոշել են ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատել Հայաստանում և իրենց երեխաները պետք է հաճախեն դպրոց, ապա խնդրվում է գնալ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն (hասցեն` Արգիշտի 1)`հաշվառվելու: “Խնդրում ենք գրանցվել, անկախ այն հանգամանքից` արդեն ընդունել եք ձեր երեխաներին որևէ դպրոց, թե` ոչ”,- ասվում է հայտարարությունում:




Լրահոս