Ում էին ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատական խոսքերը. ՀՀԿ-ն հասկացել է կոդերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր Պետրոսյանը Մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում քննադատություն հնչեցրեց՝ ուղղված ընդդիմությանը: Ինչպես Լ. Տեր- Պետրոսյանն ասաց, ինքը գաղտնազերծեց «նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը»՝ հայտարարելով, որ ուշադիր լինեն, որովհետեւ ամեն մի բառի տակ իմաստ է թաքնված:

Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե վերջինիս կարծիքով ում էր ուղղված առաջին նախագահի քննադատությունը: Նա նշեց, որ ՀՀ առաջին նախագահի ելույթները միշտ էլ կոդավորված տեքստեր են եղել:

«Ցավում եմ, որ իրենց վաղեմի բարեկամներին է վերաբերում: Խնդիրը նրանում է կայանում, որ նույնիսկ իրար հետ գաղափարական ճանապարհ անցած անձինք այսօր հակասությունների մեջ են», – նշեց նա` հավելելով, որ քաղաքական ուղղություն չունեցող մարդիկ` «եռյակի» օրինակով միավորվել են և դատապարտվել ձախողման:

Նշենք, թե ում էր ուղղված ՀՀ առաջին նախագահի խոսքերը: Նախ նշենք, որ նա հայտարարել էր հետևյալը. «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը»,-իր ելույթն այսպես եզրափակեց Լ. Տեր Պետրոսյանը:

Դավալուից Արամ Զավենի Սարգսյանն է՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:

Ցախավելը հեծած խոսքն ուղղված էր ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին. 2006-2007 թթ կար անհնազանդության շարժում, որի խորհրդանիշը համարվում էր ցախավելը և այդ շարժման համար էլ ձերբակալվեց Ա. Արզումանյանը:

«Մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին արտահայտությամբ անդրադարձավ ԱԺ պատագամավոր Նիկոլ Փաշինյանին:

«Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ» արտահայտությամբ ՀԱԿ առաջնորդն անդրադաձավ Րաֆֆի Հովհաննիսյանին և Պարույր Հայրիկյանին:

«Շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը» հատվածն ուղղված էր Հիմնադիր խորհրդարանին և Ժիրայր Սեֆիլյանին:




Լրահոս