ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը մշտապես հետամուտ լինելով իր կողմից մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացմանը և բանկում ինովացիոն լուծումների ներդրմանը, դեռևս 2009–ին ներդրել էր բանկային հաշիվների առցանց կառավարման ACBA-ON LINE համակարգը:
ACBA-ON LINE բանկային հաշիվների առցանց կառավարման համակարգից օգտվելու ժամանակ, նախկինում հաճախորդները կարող էին գեներացնել մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը միայն TOKEN սարքով: Այժմ մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը հնարավոր է գեներացնել նաև նորաստեղծ ACBA TOKEN հավելվածի միջոցով՝ IOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսներից, և կառավարել Ձեր բանկային հաշիվները ցանկացած պահի, աշխարի ցանկացած վայրից:
Նորաստեղծ հավելվածը իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռում մեկանգամյա օգտագործման գառտնաբառ գեներացնել իրեն պատկանող մի քանի կազմակերությունների հաշիվների կառավարման համակարգ մուտք գործելու համար, օգտագործելով բացառապես ACBA TOKEN հավելվածը: Այնինչ նախկինում իրավաբանական անձիք յուրաքանչյուր հաշվի համար մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը գեներացնում էին յուրաքանչյուր հաշվի համար հատուկ տրամադրված սարքով:
ACBA TOKEN հավելվածը հնարավոր է փոխարինել առանց Բանկ այցելելու` լրացնելով ACBA – ON LINE համակարգի կայքի «Մոբայլ տոկենի փոփոխում» բաժինը:
Ավելին իմանալու համար այցելեք այս հղմամբ: