
Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան ու ազգային հավաքականի մարզչական շտաբը կրկին բանակցել են Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչի հետ, սակայն` դարձյալ անարդյունք. ֆուտբոլիստը հրաժարվում է հանդես գալ ազգային հավաքականում։
«Մենք ունեցանք անկեղծ զրույց։ Այս պահին Սուբոտիչը պատրաստ չէ վերադառնալ հավաքական»,- նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը:
Սուբոտիչը վերջին անգամ հավաքականում խաղացել է 2013թ. հոկտեմբերին։ Նա Սերբիայի հավաքականում անցկացրել է 36 խաղ և խփել 2 գնդակ։