
Forbes հանդեսը հրապարակել է այս տարվա ամենահարուստ մարդկանց իր ամենամյա վարկանշային աղյուսակը: Ցուցակը գլխավորում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը 79,3 մլրդ ԱՄՆ դոլար է գնահատվում:


Երկրորդ հորիզոնականն, ինչպես անցյալ տարի, զբաղեցրել է մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը: Նրա կարողությունը գնահատվում է 77,1 մլրդ դոլար:

Երրորդ հորիզոնականում ներդրող Ուորեն Բաֆֆետն է, ում կարողությունը գնահատվում է 72,7 մլրդ դոլար:
