Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ համագումարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցի և անդրադարձավ մարտի 5-ին ԲՀԿ փակ համագումարին:

«Փակ համագումարի նախադեպ դեռևս անցած տարի է եղել: Կարծում եմ` ստեղծված իրավիճակից հետո մենք պետք է հավաքվենք և քննարկենք բավական լուրջ խնդիրներ: Համագումարը փակ է լինելու, բայց դրանից հետո ես և իմ մի քանի գործընկերներ դուրս կգանք և կպատասխանենք լրագրողների այն հարցերին, որոնց տվյալ պահին պատրաստ կլինենք պատասխանել կամ էլ կունենանք պատասխան»:

Այն հարցին` օրակարգում կա ԲՀԿ նախագահի ընտրության հարցը, թե` ոչ, նա նշեց. «Համագումարի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց նա:




Լրահոս