Մարդիկ կարող են ավելի վատ վիճակում հայտնվել, քան հիմա. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստում  այսօր քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունը չէր սպասում նման մասսայական բողոքների և սկսեց փնտրել լուծման ուղիներ:

«Կարծես մեր առաջարկներն ընդունված են, և պետք է բավարարված լինենք, բայց մի կարևոր բայց կա՝ չփաստաթղթավորված ծավալի համար 5% է սահմանվել, և կարող է` հայտնվեն մարդիկ, որ ավելի վատ վիճակում հայտնվեն, քան հիմա: Եվ սա հարկային բեռի ծանրացում կլինի, որը չի կարելի թույլ տալ»,- նշեց Զուրաբյանն ու հավելեց, որ իրենք առաջարկում են վերադառնալ 3-3.5% դրույքաչափին փաստաթղթավորման բացակայության դեպքում:

Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրինագծով` առաջարկվում է ՓՄՁ համար շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 113,4 մլն դրամ, փաստաթղթավորման դեպքում հարկել 1.5%-ով, իսկ ապրանքների այն հատվածը, որն ապահովված չի լինի փաստաթղթով, 5%-ով:




Լրահոս