ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին 2010թ. հուլիսի 14-ին նախագահականից պարտադրեցին հրաժարականի դիմում գրել: Նրան ոչ միայն ազատեցին զբաղեցրած պաշտոնից, այլեւ հարուցվեց քրեական գործ եւ ուղարկվեց դատարան: Վերջինս մեղադրվում է մարզում իրականացված շինարարական աշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաեւ համայնքային  պետական  հողային ֆոնդից 30 հա հողատարածք՝ որպես արտադրական տարածք, գործարար Սիլվա Համբարձումյանին կառուցապատման իրավունքով տրամադրելու մեջ: «Ժողովուրդ»-ը փորձեց Հովակիմյանից տեղեկանալ  թե դատական գործընթացն ինչ փուլում է գտնվում: «2011թ. հոկտեմբերի 19-ից մինչ այսօր հրավիրվել է 29 դատական նիստ, որից 8-ը չի կայացել: Օգոստոսի18-ի նիստը հետաձգել են մինչեւ 24-ը: Անընդհատ հետաձգում են փաստաբանի հիվանդության կամ դատախազի զբաղվածության պատճառով»,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Հովակիմյանը եւ հավելեց, որ դատախազից ակնկալում է անաչառություն եւ օրինական վճռի կայացում:




Լրահոս