2015 թվականի փետրվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 2433 զանգ:
Ստացված զանգերից 795-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 294 զանգ՝ նպաստների (ընտանիքի անապահովության), 373 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև երեխայի խնամքի նպաստի, բժշկասոցիալական փորձաքննության, ավանդի փոխհատուցման և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Փետրվար ամսին ստացվել է 100 բողոք, որից 36–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, իսկ 64-ը՝ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 80 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:
Շնորհակալություն ենք հայտնում «114» Թեժ գծին վստահող բոլոր քաղաքացիներին և հորդորում օգտվել տվյալ ծառայությունից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին