Ես կարող եմ հաղթել Վելասկեսին. Ջոն Ջոնս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ի կիսածանր քաշային կարգում չեմպիոն Ջոն Ջոնսը հայտարարել է, որ պատրաստ է մրցակցել ծանր քաշային կարգում չեմպիոն Քեյն Վելասկեսին:

«Չգիտեմ, թե երբ հանդես կգամ ծանր քաշային կարգում: Ես շատ անգամներ եմ մտածել այդ հարցի շուրջ ու Էնթոնի Ջոնսոնի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ` կարծում եմ, որ կհաղթեմ հաջորդ մենամարտում, ու կսկսվեն սուպեր մենամարտերն ու ռևանշները:

Սակայն եթե ես, այնուամենայնիվ, անցնեմ ծանր քաշային կարգի, կամ ավելի ճիշտ երբ անցնեմ ծանր քաշային կարգ, կհանդիպեմ Վելասկեսի հետ և կարծում եմ, որ ես տիրապետում եմ բավարար քանակությամբ հմտությունների, որպեսզի հաղթանակ տոնեմ»,-հայտարարել է Ջոն Ջոնսը:




Լրահոս