Սեվանի քաղաքապետը ՀՀԿ-ի դաբրոն չի ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանը թեև օրեր առաջ ,Ժողովուրդե-ի հետ զրույցում հավաստիացրել էր, թե չի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ որոշել է զբաղվել բիզնեսով մի քանի օր անց փոխել է իր որոշումը: Իսկ իր քայլը մեկնաբանել է իրավիճակը փրկելու մտադրությամբ: “Ինչի՞, չի՞ կարելի առաջադրվել: Դե ասենք ինչքանո՞վ է ճիշտ, որ մի 26 հոգի է առաջադրվում քաղաքապետի ընտրություններում: Ես առաջադրվել եմ իրավիճակը փրկելու համար: Չի կարելի, որ այս փոքր քաղաքում այդքան թեկնածու լինի”,-ասել է թեկնածուների թիվը ևս մեկով ավելացրած Մալխասյանը: Թերթի տեղեկություններով սակայն, Մալխասյանն առաջիկայում ինքնաբացարկ է հայտնելու: Ավելին, ՀՀԿ-ում նրան քաղաքապետ դառնալու “դաբրոե” չէին տվել, ւիոխարենը Սևանում “ընտրվելու է” Գեղարքունիքի նախկին մարզպետ, Աժ նախկին պատգամավոր Ռուդիկ Ղուկասյանը:




Լրահոս