Գեներալ Սեյրանի թիկնապահը վթարի է ենթարկել մի տղամարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` օգոստոսի 27 –ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի 96 տան բնակիչ 36-ամյա Ռոբերտ Գևորգյանը, վարելով “BMW 745” մակնիշի 01 ՕՍ 777 համարանիշի ավտոմեքենան, Իսակովի պողատայի թիվ 213 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Իսակովի 24 տան բնակչ, 52-ամյա Վաչագան Հայրապետյանին: 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ, որոշ ժամանակ անց, մահացել է: Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վրարերթի ենթարկվածը երեկ նշում էր իր ծննդյան օրը և, գնումներ կատարելու նպատակով, խանութ գնալիս է եղել, իսկ “BMW 745”-ի վարորդը ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի թիկնազորի անդամ է:  Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:




Լրահոս