ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Հայաստանի եվ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` օգոստոսի 29-ին դիտարկում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Դիտարկումը կանցկացվի Տավուշի մարզում:
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն և ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Պիտեր Կին: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ու նրա դաշտային օգնական Անտալ Հերդիչը:




Լրահոս