Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով ընթանում է նախաքննություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունում ընթանում է նախաքննություն Գյումրիում հասարակական կարգի խախտման փաստով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչությունը, օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն են հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաև կրակոցներ են հնչել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հասարակական կարգը խախտողներին հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս