Ընդդիմադիր դաշտում առաջացել է առաջատարի դերը ստանձնելու խնդիր. Հովհաննես Սահակյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձ էր կատարել, իր խոսքով, միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանին:

«Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը»,- ասել էր Տեր Պետրոսյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի ցանկանա մեկնաբանել Լևոն Տեր Պետրոսյանի ելույթը և որ ունի թեմայի վերաբերյալ իր ամբողջական տեսակետը: «Ընդդիմադիր դաշտում կարծես առաջացել է առաջատարի դերը ստանձնելու խնդիր: Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժեր, գործիչներ փորձում են դրոշակն առաջինը իրենք վերցնեն և վազեն առաջ և այդ ճանապարհին ոչինչ չեն խնայում»,- ասաց Սահակյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս