Շտիգլիցը ցանկանում է կրկին մենամարտել Աբրահամի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը հայտարարեց, որ ցանկանում է կրկին մենամարտել Արթուր Աբրահամի հետ, ով խլել է իր չեմպիոնական գոտին.
“անդիպումից հետո հասկացա, որ կարող էի ավելի լավ մենամարտել: Սակայն վստահ էի, որ չեմ պարտվել: Կարծում եմ, որ առնվազն ոչ-ոքիի էի արժանի: Ես աշխարհի չեմպոին էի, իսկ ոչ-ոքի ավարտված ռաունդները գրանցվում են չեմպիոնի օգտին: Ցանկանում եմ կրկին մենամարտել Աբրահամի հետ: Կարծում եմ, որ իրավունք ունեմ նրանից ռևանշ պահանջելու”:
Հիշեցնենք, որ Աբրահամ – Շտիգլից մենամարտը կայացավ օգոստոսի 25-ին Բեռլինում, և մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվեց Աբրահամի հաղթանակով:




Լրահոս