
«Միլանի» ղեկավարությունը Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին դիտարկում է որպես Ֆիլիպո Ինձագիին հիմնական փոխարինող: Իտալական ակումբում տպավորված են Դորտմունդում Կլոպի աշխատանքից։
Բացի այդ` «Ֆիորենտինա»-ի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան, ով ևս համարվում էր Ինձագիին փոխարինողի հավանական թեկնածու, հասկացրել է, որ չի պատրաստվում լքել թիմը: