Ստամբուլ-2012. Տիգրան Լ. Պետրոսյանը մեկնարկեց հաղթանակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
40-րդ համաշխարհայի օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով հաղթում Բոլիվիայի թիմին։ Առաջինը պարտիան ավարտեց չորրորդ համար Տիգրան Լ. Պետրոսյանը։ Նա սպիտակներով պարտության մատնեց Բորիս Ֆերուֆինոյին։
Տիգրան Լ. Պետրոսյանի մրցակիցն արդեն  29-րդ քայլում ընդունեց պարտությունը: Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով դեբյուտից դուրս եկավ արդեն բարենպաստ դիրքով: Միջնախաղում Տիգրանի մրցակիցը թույլ տվեց մի քանի անճշտություն, հատկապես, սեւերի 14-րդ քայլը տվեց Տիգրանին առավելություն: Վերջնախաղում Ֆերուֆինոյին սպասվում էր լուրջ ցեյտնոտ, ինչը նրան ստիպեց 26-րդ քայլում թույլ տալ լուրջ սխալ եւ երեք քայլ հետո հանձնվել։
Մյուս պարտիաները շարունակվում են։
NEWS. am Sport




Լրահոս