ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 21-ի  գիշերը  հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքը: Ադրբեջանական կողմից կրկին տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես գյուղերի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղերի ուղղությամբ: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ ադրբեջանցիները նոր տեսակի խլացուցիչ զենք են փորձարկել գյուղի վրա: Բնակիչները վախեցած են ու մտահոգված: Գնդակոծությունների հետեւանքով, ըստ գյուղապետի, համայնքը շուրջ 30 մլն-ի վնաս է կրել: Ստեղծված իրավիճակին կառավարությունը եւ մարզային իշխանությունները չեն արձագանքել: Մարզպետ Արմեն Ղուլարյանը ոչ միայն չի այցելել համայնք, այլեւ անգամ չի բարեհաճել զանգել համայնքապետին: Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրաժարվել է կրակմարիչներ տրամադրել՝ պատճառաբանելով ֆինանսական սուղ վիճակը:




Լրահոս