ԼԱՐՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկի ոստիկանապետ, ՕԵԿ-ական հակումներ ունեցող Տիգրան Պետրոսյանն ուղղակի պատուհաս է դարձել տեղի բնակչության գլխին. նա հաշվեհարդար է տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր համարձակվում են առաջադրվել ՕԵԿ-ական թեկնածուների դեմ կամ բողոքել իր ապօրինություններից: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ տեղեկացրել էր, որ Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ղեկավար ՕԵԿ-ական Վաղինակ Բաղդասարյանը ճնշումների շարք է սկսել իր մրցակից թեկնածուների նկատմամբ: Մեր տեղեկությունը հաստատել էր ԲՀԿ-ական թեկնածու Էդիկ Կուրղինյանը՝ հավելելով որ գյուղում ահ ու սարսափ է տիրում: Երեկ տեղեկացանք, որ Էդիկ Կուրղինյանի հանդեպ հալածանքներ են սկսվել: «Խնամուս տարել են ոստիկանություն: Չեմ կարող անունը տալ: Տարել են, էլի նույն բաներն են ասել, թե ձենդ կտաս Վաղինակ Բաղդասարյանին»,-տեղեկացրեց ԲՀԿ-ական թեկնածուն՝ հավելելով, որ գյուղում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այսինքն՝ Արթիկի ոստիկանապետը զբաղվում է քաղաքականությամբ, ինչն արգելված է «Ոստիկանի մասին» ՀՀ օրենքով:




Լրահոս