
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գոհ է Անգլիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում կայացած «Բյորնլի»-ի դեմ հանդիպման ժամանակ իր սաների ցուցադրած խաղից: Մասնագետը նշել է, որ թիմն այժմ հիանալի մարզավիճակում է:
«Թիմս հիանալի խաղ ցուցադրեց: Նման հանդիպումները բարդ են լինում, քանի որ թիմդ ֆավորիտ է համարվում: Ստարիջը խաղադաշտ դուրս եկավ առաջին րոպեներից և իր ներդրումն ունեցավ մեր հաջողության գործում: Այժմ «Լիվերպուլ»-ը կենտրոնացած է և հիանալի մարզավիճակում է: Սկսվում է մրցաշրջանի ամենահետաքրքիր մասը»,- նշել է Ռոջերսը: