Arabian Business Magazine պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 100 արաբ կանանց վարկանիշային աղյուսակը: Համաձայն հրատարակչության կազմած վարկանիշի ՝ ամենաազդեցիկ արաբ կին է ճանաչվել ԱՄԷ-ի զարգացման ու միջազգային համագործակցության հարցերով նախարար Շեյխա Լյուբնա Ալ Կասիմին:
Երկրորդ հորիզոնականում է ծագումով լիբանանցի, սակայն Միացյալ Թագավորություններում բնակվող իրավաբան Ամալ Քլունին, ով ամուսնացած է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հետ: Վարկանիշային աղյուսակի հեղինակներն ընդգծել են նրա հաջողությունները որպես Ջուլիան Ասանժի ու Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան, ինչպես նաև ՄԻԵԴ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Դողու Փերինչեք գործին մասնակցելու համար:
Եռյակը եզրափակում է Լոուջան Խաթլուլին: Վերջինս ձերբակալվել էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից 2014 թվականի դեկտեմբեր ամսին ավտոմեքենա վարելու համար:
Վարկանիշային աղյուսակի ամբողջական ցուցակի հետ կարող եք ծանոթանալ այստեղ: