Forbes-ն աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասան է ճանաչել Ջորջ Քլունիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2018 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ցուցակի առաջին հորիզոնականում է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ով 12 ամսվա ընթացքում վաստակել է 239 միլիոն դոլար: Երկրորդ հորիզոնականում է Դուեյն Ջոնսոնը, ով վաստակել է 124 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է Ռոբերտ Դաունին (կրտսեր), ով վաստակել է 81 միլիոն դոլար:

Ջորջ Քլունին «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահն է:




Լրահոս