Թեյի փաթեթների օգտակարությունը. 5 պատճառ դրանք դեն չնետելու համար (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեյի փաթեթի օգտագործումից հետո բոլորը սովորաբար դրանք աղբամանն են նետել: Սակայն դա այդքան էլ ճիշտ քայլ չէ:

Բանն այն է, որ անգամ օգտագործված թեյի փաթեթները չափազանց օգտակար կարող են լինել:

1. Դուք ունեք մաշկի հետ խնդիրներ: Կապտուկներ, քերծվածքներ, կարմրություն, բորբոքում կամ միջատների խայթոց: Ձեզ համար բավարար կլինի պարզապես թեյի փաթեթը պահել սառը ջրի տակ ու դնել անհանգստացնող հատվածի վրա 15 րոպեով:

1

Պիգմենտային լաքաները, հերպեսն ու աչքերի տակ սև շրջանակները ևս կարելի է հեռացնել սառը թեյի փաթեթիկների միջոցով:

2

2. Թողեք, որպեսզի թեյի փաթեթիկները լավ չորանան:

3

Կոշիկներից վատ հոտը կվերանա, եթե դրանց մեջ դնեք թեյի փաթեթիկներ: Դրանք իրենց մեջ են քաշում ավելորդ խոնավությունն ու վատ հոտերը:

4

3. Ինչպես լվանալ չափազանց կեղտոտ ամանները՝ չօգտագործելով քիմիական նյութեր ու ժամանակ չկորցնելով ուտելիքի չորացած կտորները մաքրելու վրա: Գիշերն ամանները թողնել թեյի փաթեթիկով ջրի մեջ, իսկ առավոտյան ողջ կեղտը կմաքրվի առանց որևէ խնդիրի:

6

4. Թեյի փաթեթիկները տհաճ են փոքր կրծողների, սարդերի ու որդերի համար: Թեյի հոտը նրանց վախեցնում է: Դրեք փաթեթիկներն այն վայրերում, որտեղ նկատվել են այդ կենդանիներն ու նրանք այլևս այդտեղ չեն հայտնվի:

5. Եթե թեյի փաթեթիկները դնեք սառնարանում, այնտեղից մշտապես լավ հոտ կգա: Թեյի փաթեթիկն իր մեջ է ներծծում սննդամթերքի ավելորդ հոտը, ինչպես նաև մթերքների պահպանման վայրում կպահպանի խոնավության ճիշտ հավասարակշռությունը:




Լրահոս