Միշտ եղել և մնում եմ ԲՀԿ-ում: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր` կուսակցությունը լքելու մասին լուրերին, այս մասին հայտարարեց խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը` հերքելով պարբերաբար շրջանառվող լուրերը:
«Էդ ով որ լրատվամիջոցներով թյուր ինֆորմացիա է տարածում, իրեն էլ հարցրեք», – հայտարարեց նա:
Մեր այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ այսուհետ կուսակցությունը ղեկավարելու է Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորը նշեց. «Արդեն փոփոխությունը տեսաք, հայտարարվեց: Արժանի հետևորդ եմ համարում»:
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին: Նա` կուսկացության նախագահի պաշտոնում իրեն փոխարինող է առաջարկել Նաիրա Զոհրաբյանին, ում թեկնածությանն էլ կողմ են քվեարկել բոլորը` բաղի պատգամավոր Լյովա Խաչատրյանից. նա ձեռնպահ է քվեարկել: Ավելի ուշ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք այսուհետ ընդդիմություն են լինելու: