ԲՀԿ-ն կհայտարարի ընդդիմություն դառնալու մասին. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն ներկայացրել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը կուսակցության համագումարի ժամանակ: Ըստ այդմ, հաստատվեց երկար ժամանակ շրջանառվող այն խոսակցությունները, որ Գագիկ Ծառուկյանը հեռանալու է քաղաքականությունից և հրաժարվի ԲՀԿ նախագահի պաշտոնից:

ԲՀԿ նոր նախագահն այսուհետ լինելու է Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է, որ պատրաստ է աշխատելու և կողմ է թիմային աշխատանքի:

«Եթե գա մի պահ, որ ես տեսնեմ, որ իմ աշխատանքը արդյունք չի տալիս, իմ և իմ գործընկերների պատկերացումները անելիքների ու ապագայի հանդեպ չեն համընկնում, ես արժանապատիվ վայր կդնեմ ԲՀԿ նախագահի իմ լիազորություննեըրը», – նշել է նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` իրենց ժամանակ է պետք հետագա ռազմավարությունը մշակելու համար: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ առաջիկայում կհայտարարի ընդդիմություն դառնալու մասին:




Լրահոս