Գյումրիում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 28-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցում այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում “ԳԱԶ 69” մակնիշի 0002 YB 94RUS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Իգոր Ռիգեւ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, շրջվել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.50-ին, մարվել` 20.54-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Ի. Ռիգեւը (ծնված 1990 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




Լրահոս