Հարիսոն Ֆորդն ավիավթարի է ենթարկվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը մարտի 5-ին ավիավթարի է ենթարկվել: Նրա մասնավոր ինքնաթիռն ընկել է  Լոս Անջելեսի արվարձաններից մեկում գտնվող գոլֆի դաշտում:

«Դերասանը ողջ է, սակայն բազմաթիվ վնասվածքներ է ստացել, այդ թվում նաև գլխի»,- հայտնում է TMZ-ն:

Սույն տեղեկությունը հաստատել է նաև Լոս-Անջելեսի ոստիկանությունը՝ չնշելով օդաչուի անունն ու ազգանունը:

Նշվում է, որ վթարը գրանցվել է տեխնիկական անսարքության պատճառով:




Լրահոս