
Մերձմոսկովյան Դոմոդեդովոյում քրեական գործ է հարուցվել սրճարանի մուտքի մոտ տղամարդու սպանության փաստի առթիվ. գրում է Rosbalt-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել են Մոսկվայի շրջանի ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախօրեին` ժամը 23:00-ի սահմաններում, հրազենային զենքից վիրավորված` Դոմոդեդովոյի կենտրոնական քաղաքային հիվանդանոց է տարվել Ադրբեջանի 28-ամյա քաղաքացի: Վիրավորված ադրբեջանցին շուտով կնքել է իր մահկանացուն:
Քննիչների կողմից արդեն պարզվել է, որ տուժածը, երկու ընկերների հետ միասին, դուրս է եկել սրճարանից, ինչից հետո անհայտ անձը կրակել է նրա վրա հրազենից ու փախել դեպքի վայրից: