Լոնդոնում մեկնարկում են 14-րդ պարալիմպիկ խաղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոնդոնում այսօր` օգոստոսի 29-ին, կմեկնարկեն 14-րդ պառալիմպիկ խաղերը: Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների օլիմպիադայի հանդիսավոր բացումը տեղի կունենա Լոնդոնի ժամանակով ժամը 20:30-ի: Լոնդոնի պարալիմպիկ խաղերին կմասնակցեն 162 երկրների 4200 մարզիկներ: Պարալիմպիկ խաղերի հանդիսավոր բացումը կազդարարի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության թագուհի Եղիսաբեթ 2-րդը: Արարողության այլ մանրամասներ չեն հրապարակվում: Հայտնի Է միայն, որ բացման բեմադրիչ  Սթիվեն Դալդրին նախատեսել Է ակրոբատիկ ելույթներ` 35 մետր բարձրության վրա: Հայաստանի երկու ներկայացուցիչներ են մասնակցում լոնդոնյան պարալիմպիկ խաղերին. լողորդուհի Մարգարիտա Հովաքիմյանը՝ 100 մետր բրաս մրցաոճում եւ 48 կգ քաշային ծանրորդուհի Գրետա  Վարդանյանը: Պարալիմպիկ խաղերի փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:




Լրահոս