Սպասվում են կարճատեվ տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում  օգոստոսի 30-ին Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում, Սյունիքի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին  armlur .am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 30-ին հյուսիսային շրջաններում, օգոստոսի 31-ին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 1-ին եւ 2-ին ամենուրեք գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին օգոստոսի 30-ին հարավային 3-8մ/վրկ, 31-ին, սեպտեմբերի 1-3-ը հյուսիս-արեւելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը աստիճանաբար կնվազի գիշերը 6-8, ցերեկը 8-10 աստիճանով:
Երեւանում օգոստոսի 30-31-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 1-ին եւ 2-ին գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս