Ամուսնացել են ժայռի գագաթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչներ Բոբ ու Էնթոնի Հոջն ամուսնացել են ժայռի գագաթին: Լեռնագնացության սիրահարները որոշել են “Տեր եմ” և “Հնազանդ եմ” երդումը տալ միմյանց իրենց կողմից սիրված Սենեկա ժայռի բարձունքին, հայտնում է YahooNews-ը: 32-ամյա Բոբ Էուինգն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 3 տարի առաջ: Արդեն մարտին նրանք ուղևորվել են ժայռ՝ նվաճելու դրա գագաթը: Ինչպես պատմել է զույգը, հենց այդտեղ էլ Էնթոնին դրական պատասխան է տվել Բոբի ամուսնական առաջարկությանը և հավելել. “Ես ցանկանում եմ ամուսնանալ ժայռի գագաթին”:
Նրանք երկար չեն սպասել և իրենց երազանքն իրականացրել են օգոստոսի 10-ին:
“Մենք որոշել ենք յուրաքանչյուր տարվա օգոստոսի 10-ը նշել մեր ժայռի գագաթին”,- անկեղծացել է զույգը:
tert .am




Լրահոս