Այսօր Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 29-ին, Մայքլ Ջեքսոնը կդառնար 54 տարեկան: Նրա հազարավոր երկրպագուներ տարբեր քաղաքներում հավաքվում են գլխավոր հրապարակներում` պարելու սիրելի երգչի հիթերի ներքո:
Դեռևս կենդանության օրոք երգիչը կրել է “փոփ-երաժշտության թագավորի” կոչումը և մինչ օրս պահպանում է այն:
Ջեքսոնն առաջին անգամ բեմ է բարձրացել 1963թ., երբ ընդամենը 5 տարեկան էր: Ջեքսոնի ամենահայտնի ալբոմը` “Thriller”-ը, թողարկվել է 1982թ.` 40 մլն օրինակով: Երգչի անունը 13 անգամ գրվել է Գինեսի ռեկորդների գրքում: Եվ մինչ օրս ոչ ոք չի գերազանցել երգչին: Իր կարիերայի ընթացքում Մայքլ Ջեքսոնն արժանացել է 15 երաժշտական բարձրագույն մրցանակի:




Լրահոս