«Հիմնադիր խորհրդարանը խայծը կուլ չտվեց». Գյումրի չեն մտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցները հրաժարվեցին մտնել Գյումրի, քանիոր ոստիկանությունը չերաշխավորեց իրենց անվտանգությունը:

Այս մասին Armlur.am-ին փոխանցեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ավտոերթի մասնակից Վարուժան Ավետիսյանը:

«Ակնհայտ է, որ սադրանք են նախապատրաստել Գյումրիում: Իրենք ուզում են ցույց տալ, որ մենք ցնցումների գնացող ուժ ենք և որ երկրի ներսում ենք ուզում այդ նույն կերպ ինչ-որ բանի հասնել: Բայց իրենք են այդ նույն ձեռագրով աշխատում, ակնհայտ իրենց վերջը եկել է»,- ասաց Ավետիսյանը:

Նա նշեց, որ Շիրակի Ոստիկանության պետի տեղակալը ևս եկավ Ազատան և իրենց մեկ ճանապարհային ոստիկանության մեքենա առաջարկեց` Գյումրիում ավտոերթը անցկացնելու համար: «Սակայն, պարզ է , որ մենք խայծը կուլ չենք տա: Իրենք ամեն ճիգ գործադրում էին, որպեսզի մենք Գյումրի մտնեինք»,- ավելացրեց Վարուժան Ավետիսյանը:

Վերջինս հավելեց` Գյումրիի շրջակա համայքներում իրենց իրազեկումները կանցկացնեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցներին չեն թողնում մտնել Գյումրի:




Լրահոս