Հերթական դատական հայցը` Երևանի քաղաքապետարանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի դեմ ներկայացվել է հերթական դատական հայցը: «Ժողովուրդը»-ը պարզեց, որ նոյեմբերի 6-ին «Նոր Վերածնունդ» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջելով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությանը պարտավորեցնել, որպեսզի կատարի ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ պայմանագրային պարտավորությունները:

Ըստ «Նոր Վերածնունդ» ՍՊԸ-ի հայցադիմումի՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրով ստանձնած պարտավորությունների չափը կազում է 4 միլիոն դրամ: Հայցադիմումի հաջորդ պահանջն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը վերացնի «Առէկսիմ» բանկում «Նոր Վերածնունդ» ՍՊԸ-ի հաշվեհամարի 2 միլիոն 700 հազար դրամի չափով գումարի վրա դրված արգելանքը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր նաեւ՝ 2014թ. օգոստոսի 11-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի դեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում ներկայացնելու մասին՝ 29 հազար 400 դրամ բռնագանձելու պահանջով:




Լրահոս