Երևանի ավագանու ԲՀԿ անդամ Արմեն Սահակյանը ևս լքում է խմբակցությունը և կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ից դուրս եկողների թիվը գնալով ավելանում է: ԲՀԿ-ն լքում են ոչ միայն խորհրդարանական խմբակցության պատգամավորներն, այլև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները:

Մասնավորապես` Armlur.am-ի աղբյուրները հայտնեցին, որ խմբակցության անդամ Արմեն Սահակյանը, ով հայտնի է Ծիտ Արմեն մականունով, խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել, որը երկուշաբթի օրը կներկայացնի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Նա առաջինն է, ով ավագանու ԲՀկ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացնելու: Նշենք, որ ԲՀԿ արտահերթ համագումարի ժամանակ, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի որդին` Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, հայտարարեց կուսակցությունը լքելու մասին, Արմեն Սահակյանը Գուլոյանի հետ միասին դուրս եկավ համագումարի դահլիճից:

Մեր աղբյուրները տեղեկացնում են նաև, որ չի բացառվում, որ առաջիկայում վերջինս ևս կուսակցությունից հեռանալու դիմում կներկայացնի: Նշենք, որ Արմեն Սահակյանը` Ծիտ Արմենը, Գագիկ Ծառուկյանի հավատարիմ մարդկանցից է: Նա նաև սերտ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ում բնակվող «օրենքով գող» Արմեն Ղազարյանի` Պզոյի հետ:




Լրահոս