
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ակնարկել է, որ չի ցանկանում հեռանալ իր ներկայիս աշխատանքից: Նրա թեկնածությունը դիտարկվում է որպես «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին փոխարինող:
«Որոշեցի «Լիվերպուլ» գալ, որովհետև հուսով էի, որ երկար տարիներ կանցկացնեմ այստեղ: Քանի դեռ ակումբի ղեկավարները, երկրպագուներն ու ֆուտբոլիստները գոհ են իմ աշխատանքից, ցանկանում եմ մնալ այստեղ:
«Լիվերպուլ»-ը կարող է ինձ ազատել աշխատանքից, բայց ես պայմանագիր եմ ստորագրել, և հուսով եմ` ժամանակ կունենամ, որ ստանամ ևս մեկը»,- նշել է Ռոջերսը: